Հայտնի ուժերը նոր կորոնավիրուսից հետո արդյոք չե՞ն անցել մեկ այլ կենսաբանական զենքի կիրառման, կենսաբանական պատերազմի նոր փուլի

Կապկի ծաղիկը նոր հիվանդություն չէ. այն առաջին անգամ հայտնաբերվել է Կոնգոյում 1970թ.։ Դրանից հետո վարակման դեպքեր են գրանցվել աֆրիկյան ևս 8 երկրում՝ Կամերունում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Նիգերիայում, Կոտ դ’Իվուարում, Լիբերիայում, Սիերա Լեոնեում, Գաբոնում և Հարավային Սուդանում։ Աֆրիկայի սահմաններից դուրս կապկի ծաղիկն առաջին անգամ հայտնաբերվել է ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում 2003թ.:

Այս անգամ վարակի մասին սկսել են խոսել մայիսի 7-ից, երբ հիվանդացել էր Լոնդոնի մի բնակիչ, որը վերջերս էր վերադարձել Նիգերիայից։ Այնուհետև Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել են վարակի մի շարք այլ դեպքեր:

Փորձագետների ուշադրությունը գրավել է այն փաստը, որ բոլորը, բացառությամբ առաջին հիվանդի, վարակվել են ոչ թե Աֆրիկայում, այլ, ամենայն հավանականությամբ, հենց Միացյալ Թագավորությունում։

Ուշադրության արժանի է նաև մեկ այլ իրողություն. կարճ ժամանակ անց հիվանդությունը հայտնաբերվել է նաև Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և նույնիսկ Ավստրալիայում, այսինքն` աշխարհագրական շատ մեծ ընդգրկմամբ, տարբեր մայրցամաքներում, Աֆրիկայից բացի, նաև Եվրասիական մայրցամաքում, Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում:

Վերոնշյալ փաստերից կարելի է եզրակացնել, որ աշխարհում կապկի ծաղկով վարակվելու դեպքերի քանակն առաջիկայում կարող է աճել, ընդ որում, բացառված չէ, որ այդ աճը լինի երկրաչափական պրոգրեսիայով:

Բնականաբար, հարցեր են առաջանում` ինչո՞ւ Կոնգոյում 1970թ. առաջին անգամ հայտնաբերված վարակը 33 տարի անց ԱՄՆ-ում հայտնվելուց հետո, Միացյալ Նահանգների սահմաններից դուրս չի եկել, այլ երկրներում չի տարածվել, նույնիսկ ԱՄՆ-ում նշանակալի տարածում չի ունեցել, բայց, ահա, դրանից մոտ 20 տարի հետո դարձյալ Աֆրիկայից հայտնվելով Եվրոպայում, ընդամենը շուրջ 2 շաբաթվա ընթացքում տարածվել է երեք մայրցամաքի առնվազն 12 երկրում:

Հարց 2-րդ. ներկայումս արագորեն տարածվող վիրուսը 1970թ. հայտնաբերված կապկի ծաղկի վիրուսի ավելի բարձր վարակելիություն ունեցող տարբերակը չէ՞ արդյոք` ստացված ԱՄՆ-ի կամ Պենտագոնի ֆինանսավորմամբ, ուղղորդմամբ, համակարգմամբ, ամերիկյան մասնագետների ներգրավմամբ աշխարհի տարբեր երկրներում գործող կենսալաբորատորիաներից որևէ մեկում վիուսի գենոմի արհեստական փոփոխությամբ:

Հարց 3-րդ. հայտնի ուժերը նոր կորոնավիրուսի արհեստական ստեղծումից ու տարածումից հետո արդյոք չե՞ն անցել մեկ այլ կենսաբանական զենքի կիրառման, մարդկության դեմ կենսաբանական պատերազմի նոր փուլի, որի սուր սլաքը կարող է ուղղված լինել Ռուսաստանի և Չինաստանի դեմ: Նշված վտանգին անդրադարձել ենք նաև այս թեմայով մեր նախորդ հրապարակումներից մեկով:

Մայիսի 20-ի երեկոյան դրությամբ Եվրոպայում ամենամեծաթիվ դեպքերը գրանցվել էին Իսպանիայում, ըստ Իսպանիայի առողջապահության նախարարության հաղորդագրության, արձանագրվել է 30 դեպք, բոլորն էլ Մադրիդում: Մինչդեռ, համեմատության համար, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում իրավիճակը շատ ավելի վատ է. ԱՀԿ-ի տեղական գրասենյակի տվյալների համաձայն, 2022թ. սկզբից մինչև մայիսի 8-ն այնտեղ հայտնաբերվել է կապկի ծաղկով վարակման կասկածի առնվազն 1284 դեպք։ Մահացել է 58 մարդ, ինչը նշանակում է, որ մահացությունը կազմել է 4,5%։

Ինչ վերաբերվում է մահացության մակարդակի համաշխարհային վիճակագրությանը, ապա այն, որոշ աղբյուրների համաձայն, հասնում է 10%-ի, այսինքն` ավելի քան 2 անգամ գերազանցում է նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով սկզբնական շրջանում գրանցվող մահացությանը:

Ըստ ԱՀԿ-ի, չպետք է հանգստացնեք ձեզ, որ եթե չմեկնեք աֆրիկյան երկրներ, ապա վարակվելու վտանգ գործնականում չկա։

«Այս պահին դեպքերի թիվը տարածաշրջանում (եվրոպական.- «Коммерсантъ») համեմատաբար փոքր է, բայց մտահոգություն կա, որ դրանց մի մասը կապված չէ այն երկրներ (աֆրիկյան) ճանապարհորդության հետ, որտեղ կապկի ծաղիկն էնդեմիկ է»,- «Коммерсантъ» թերթի տեղեկացմամբ, հայտարարել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը:

«Ինկուբացիոն շրջանը տևում է 7- 21 օր, միջինը` 10-14 օր։ Վիրուսը, հայտնվելով լորձաթաղանթի վրա, ներթափանցում է ավշային հանգույցներ, այնուհետև արյան մեջ։ Հիվանդությունը դրսևորվում է թունավորման ախտանիշներով (ինչպես ցանկացած վիրուսային վարակի դեպքում), 4-5 օր հետո ջերմաստիճանը կարող է իջնել, և ցաներ առաջանալ, որոնք նման են բծերի, այնուհետև դրանք վերածվում են պղպջակների»,- «Коммерсантъ»-ին ասել է «Доктис» հեռաբժշկության ծառայության վարակաբան Լյուդմիլա Կուշնիրենկոն։

Կուշնիրենկոն նշել է, որ էթիոտրոպային թերապիա, այսինքն՝ բուժում, որն ուղղված է այս հիվանդության առաջացման պատճառի վերացմանը, գոյություն չունի։ Կապկի ծաղկի բուժումը սիմպտոմատիկ է, բակտերիալ բարդությունների ի հայտ գալով ավելացվում է հակաբիոտիկ թերապիա։ Այս դեպքում պատվաստման համար օգտագործվում է նույն պատրաստուկը, ինչ բնական ջրծաղկի դեմ։

«Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, կենցաղային շփման միջոցով, ալիմենտար ճանապարհով (ջերմային լավ մշակման չենթարկված մսի միջոցով)»,- նշել է Կուշնիրենկոն։

Հավելենք` նաև սեռական ճանապարհով: Պահանջվում է բոլոր հիվանդների մեկուսացում։ Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» պետական ​​գիտահետազոտական ​​կենտրոնում խորհուրդ էին տվել խուսափել կենդանիների (հատկապես կրծողների) հետ շփումից, որոնք կարող են լինել վիրուսի կրողներ, և կենդանական ծագման մթերքն օգտագործել միայն խնամքով պատրաստված լինելու դեպքում՝ կապկի ծաղկով վարակվելու նոր դեպքերը կանխելու համար։ Բացի այդ, կենտրոնը հայտարարել է կապկի ծաղկով վարակվելու հնարավոր դեպքերը բացահայտելու համար թեստեր ստեղծելու մասին, որոնք կարող են օգտագործվել ոչ լաբորատոր պայմաններում, այսինքն՝ «հիվանդի անկողնու մոտ»։

 

Արթուր Հովհաննիսյան