ԱՄՆ-ում զգուշացրել են «ինքնաոչնչացման» սպառնալիքի մասին

Նախագահ Ջո Բայդենի օրոք Միացյալ Նահանգները նման է «խորտակվող նավի», և ներկայիս վարչակազմի քաղաքականությունը սպառնում է երկրին «համազգային ինքնաոչնչացմամբ», կարծում է The American Thinker-ի մեկնաբան Ջեյ Բի Շերքը:

Հեղինակի կարծիքով՝ Բայդենից առաջ ոչ մի առաջնորդ այդքան համոզիչ կերպով չի ապացուցել այն ասացվածքի ճշմարտացիությունը, թե «ձուկը գլխից է հոտում»։ «Ջոյի քայլող դիակը ոչ միայն շատ տեղին խորհրդանիշ է մի երկրի համար, որը երբեք այսքան նիհարած և թուլացած տեսք չի ունեցել, այլև այսօրվա իրականությունն է»,- գրում է նա։

«Երբ անհրաժեշտ բնավորության գծեր չունեցող մարդը իր ձեռքում հսկայական իշխանություն պահելու համար ենթարկվում է բարոյական քայքայման, կործանվում են ամբողջ երկրներ և ազգեր», – պնդում է Շերքը: Ինչպես գրում է մեկնաբանը, Բայդենի վարչակազմը, «դառնացած» է, որ Ամերիկայի քաղաքացիները ցանկություն ունեն «Ամերիկան ​​կրկին հզորացնելու», առաջնորդվում է «սեփական կամակորությամբ և դյուրագրգռությամբ»։

Նա ամերիկացիների ներկայիս վիճակը համեմատում է «մղձավանջային հյուծվածության» հետ, որը կապված է ֆինանսական անապահովության, հանցագործության և ինստիտուցիոնալացված կոռուպցիայի հետ: Միևնույն ժամանակ, «երկրի համար աղետալի»՝ Սպիտակ տանը Բայդենի մնալը շատերին արթնացրել է, նրանք հասկացել են, թե ինչ կործանարար վիճակում է ԱՄՆ-ը այսօր, ասել է Շերքը։