ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը

Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը։ Այս երկխոսության շրջանակներում մենք նախկինի պես հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի ապահովման գործին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։

«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը: Դրա շրջանակում՝ մենք շարունակում ենք հանձնառու լինել՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղ, ժողովրդավարական ու բարգավաճ ապագան: Մենք հաստատակամորեն հորդորում ենք, որ այս երկխոսությունը շարունակվի և կողմերն ինտենսիվացնեն իրենց դիվանագիտական ներգրավվածությունը՝ օգտվելու գոյություն ունեցող ուղղակի փոխգործակցության մեխանիզմներից, ձգտելու գտնել համապարփակ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրա հետևանքով առաջացած բոլոր կարևոր հարցերի առնչությամբ, ինչպես նաև կարգավորելու իրենց հարաբերությունները համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման միջոցով: Մենք պատրաստ ենք աջակցելու այս գործընթացին: Մենք շարունակում ենք պատրաստ լինել՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին այս ջանքերում՝ այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մեր կարգավիճակում »,- ասել է Փրայսը։