Կարևոր գործ կա անելու․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության վաղվա ծրագրերը

Ընդդիմադիրները վաղը շենքեր չեն շրջափակի, բայց անելիքներ կլինեն։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում այսօրվա ամփոփիչ հանրահավաքում հայտարարեց «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Վաղը 09։30 հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում, կլինեն ակցիաներ, բայց չենք շրջափակելու շենքեր։ Եկեք միացեք, 10։30 եկեք, եթե ավելի շուտ հարմար չէ։ Լիքը աշխատանքներ կան անելու», -ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ պետք է աշխատել միջազգային մարմինների հետ։ Իսկ ժամը 19։00-ին կլինի հերթական հանրահավաքը։ Նա շեշտեց, որ վաղը կարևոր վճռական օր է լինելու։