Սա հենց այն է, ինչ մենք կոչում ենք Հայաստանի թուրքական վիլայեթացում՝ հանուն քաղաքական արևմուտքի շահերի և բնիկ հայկական շահերի զոհաբերման գնով․ քաղաքագետ

Այսօր ԱՄՆ լավագույն 100 բուհերի ցանկում գտնվող Բալտիմորի համալսարանի Հանրային և միջազգային հարաբերությունների բաժնի գործադիր ղեկավար Իվան Սաշա Շիհանը բաց տեքստով  ձևակերպել է այն, ինչ ես և գործընկերներս միշտ հիմնավորում ենք ավելի երկար ու հանգամանալից

«ԱՄՆ-ն պետք է խթանի Հայաստանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը և զուգահեռաբար՝ Թուրքիայի հետ հարաբերությունների լավացումը, անգամ եթե դա Հայաստանին արժենա նոր զիջումներ։ Միայն դրանից հետո երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը կկարողանա ազատ արձակվել ռուսական օրբիտայից»։

Սա հենց այն է, ինչ մենք կոչում ենք Հայաստանի թուրքական վիլայեթացում՝ հանուն քաղաքական արևմուտքի շահերի և բնիկ հայկական շահերի զոհաբերման գնով։

 

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից