Ամերիկացի գնդապետը բացահայտել է Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի պատերազմելու Բայդենի ծրագիրը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հնարավոր է՝ ծրագրում է սանձազերծել պատերազմ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև՝ որպես պատրվակ օգտագործելով Լեհաստանի ներխուժումը Արևմտյան Ուկրաինա, American Conservative-ի սյունակի համար գրել է պաշտոնաթող գնդապետ, ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը։

Մասնագետը նշել է, որ մարտերում ռուս զինվորականների հաջողությունները նախկին խորհրդային հանրապետության տարածքում և Ուկրաինայի Զինված ուժերի անմխիթար վիճակը խաթարել են Վաշինգտոնի ծրագրերը։

«Հանդիպելով ամերիկյան օգնության միանշանակ ձախողմանը, նույնիսկ երբ նոր զենքեր են լցվում՝ ուկրաինական ուժերը որոշակի ոչնչացումից փրկելու համար, Բայդենի վարչակազմը հուսահատորեն փորձում է շրջել ալիքը և փրկել դեմքը: Թվում է, թե Լեհաստանն առաջարկել է ճանապարհը: Վարշավայից չհաստատված տեղեկությունների համաձայն, Լեհաստանի Գլխավոր շտաբին հանձնարարվել է հանգիստ պլան կազմել հակամարտությանը միջամտելու և Արևմտյան Ուկրաինան գրավելու համար»,- հայտարարել է Մակգրեգորը:

Սպան հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից վերահսկվող Կիևը խնդիր չի ունենա Վարշավայի միջամտությունը թույլատրելու, որն անհրաժեշտ է նման մասշտաբի ռազմական գործողությունները օրինականացնելու համար։ Իսկ Վաշինգտոնն ակնկալում է լեհական և ռուս զինվորականների միջև հնարավոր միջադեպերն օգտագործել ի շահ իրեն։

«Բայդենի վարչակազմը կարող է հուսալ, որ ռուսների և լեհերի միջև ցանկացած բախում կհանգեցնի ՆԱՏՕ-ի խորհրդի գումարմանը, որտեղ կծագի 5-րդ հոդվածի կիրառման հարցը»,- պարզաբանել է Մաքգրեգորը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։