Երևանում կանցկացվի Իրան-Հայաստան համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը
Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այսօր Երևանում մեկնարկում է Իրանի և Հայաստանի տնտեսական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը, որը կտևի երկու օր:
ԻԻՀ տնտեսական դիվանագիտության գծով փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին հայտարարել է, որ նախարարությունը լրջորեն հետամուտ է տարբեր երկրների հետ համատեղ հանձնաժողովների նիստերի անկցակցմանը, հավելելով. «Այս հանդիպումը կարող է կարևոր դեր խաղալ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման գործում»։
Նշելով, որ կողմերը պետք է աշխատեն հանդիպման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների ու փոխըմբըռնման հուշագրերի իրականացման ուղղությամբ, Սաֆարին հավելել է, որ Հայաստանի 5 միլիոնանոց շուկայում Իրանի ներկայությունն աննշան է:
Նա նշել է. «էներգետիկայի, տարանցման, էլեկտրակայանների, գյուղատնտեսության, դեղագործության, բժշկական սարքավորումների, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում առկա հնարավարություններն օգտագործելով, հնարավոր կլինի զգալիորեն մեծացնել երկու երկրների միջև առևտրի ծավալը»:
Նիստի ընթացքում կքննարկվի առևտրի ու փոխանակումների, ներդրումների, տարանցման, տրանսպորտի, էլեկտրաէներգիայի և էներգետիկայի, նավթի և գազի, մաքսային, բանկային և ֆինանսական, ստանդարտների, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներին վերաբերվող հարցերի լայն շրջանակ: