Իրանը դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնողական քաղաքականությանը. Ռայիսի

Կիրակի գիշերը Թեհրանում Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահն ընդգծել է Իրանի խիստ հակազդեցությունը ՆԱՏՕ-ի ընդլայնողական քաղաքականությանը:

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, անդրադառնալով Ուկրաինայի հակամարտությանը, ասել է. «Իրանը դեմ է ցանկացած հակամարտության և պատերազմի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի էքսպանսիոնիստական ​​քաղաքականությանը»: Գրում է parstoday.comը:

Ռայիսին անդրադարձել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լեհե էմիգրանտներին Իրանի ցուցաբերած աջակցության համար վերջիններիս գնահատանքին, նշելով, որ  Իրանի և Լեհաստանի հարուստ պատմական հարաբերություններն ու քաղաքակրթությունը կարող են լավ հարթակ հանդիսանալ երկու երկրների միջև գիտական ​​և մշակութային փոխգործակցության ամրապնդման համար»։

Լեհաստանի ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լեհ փախստականների հյուրընկալությունը երկու երկրների հարաբերություններում ամենահիշարժան իրադարձություններից է:

Զբիգնև Ռաոն նաև նշել է, որ երկու երկրները շատ ընդհանրություններ ունեն, հավելելով. «Իրանի և Լեհաստանի ժողովուրդները դիմակայել են գերտերությունների միջամտությանն իրենց երկրի գործերին»: