Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել դադարեցնել Կիևին զենքի մատակարարումը

Եվրոպան ներքաշվում է ուրիշի պատերազմի մեջ, անհրաժեշտ է դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինային, RMC հեռուստաալիքի եթերում ասել է Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Թիերի Մարիանին։

Նա նշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ներգրավվածությունը ուկրաինական ճգնաժամին և ընդգծել, որ ռուսներից հետո Սպիտակ տան ղեկավարը կվերցնի եվրոպացիների դեմ պայքարը։

«Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ: Այո, պետք է դադարեցնել զինել Ուկրաինային… Ինչպիսի՞ն է մեր դիվանագիտությունը։ Զենք տալ ուկրաինացիներին. Ի՞նչ ենք մենք ուզում։ Որպեսզի նրանց սպանեն մինչև վերջ: Որպեսզի ռուսներին քամեն: Եվ հետո պարոնը Ջո Բայդենը հնարավոր է ուղարկի եվրոպացիների՞ն։ – «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Եվրախորհրդարանի պատգամավորի խոսքերը: