Հաջորդ քայլդ ո՞րն է լինելու … մարդկանց հորդորելը ադրբեջանական դրոշներով երթ իրականացնելը

Նիկոլ, շուտով կարո՞ղ է ասես՝ Երեւանի կենտրոնում ադրբեջանական դրոշ տեղադրեք ու կհաստատվի խաղաղություն։

Այ կապիտուլյանտ, գերիների հարազատներին համոզել ես, թե իբր ադրբեջանական դրոշ այրելու պատճառով իրենց որդիները դեռ Բաքվում են։

Դու էիր ասում 1-2 ամսից կգան գերիները..․ բա բերեիր, 1 տարի անցել է։

Հաջորդ քայլդ ո՞րն է լինելու …մարդկանց հորդորելը ադրբեջանական դրոշներով երթ իրականացնելը։

Մարդկանց ցավի վրա հակապետական ու լկտի մանիպուլյացիա ես անում։

Գերիները քո պատճառով են հայտնվել Բաքվի բանտերում։

Եթե սրտիդ դարդ է եղել թշնամու դրոշ այրելը՝ ադրբեջանական դրոշը վերցրու ու ինքդ գնա Բաքու։

Հայաստանի ադրբեջանացում չի լինելու։

Ողորմելի շանտաժներդ էլ չեն աշխատելու։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից