Մեծաքանակ թիկնազորը, թույլատրելիից արագ երթևեկելը Նիկոլի կողմից ի՞նչ է, եթե ոչ փախուստ ՀՀ քաղաքացիներից, հայ ժողովրդից

Համաժողովրդական շարժման ակտիվիստ Արմեն Ամիրջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կապիտուլյանտների խունտան ընդդիմությանը մեղարդում է փախչելու արտաքին դիվանագիտության խրամատից, ԱԺ նիստերի դահլիճից, և հեռուստաեթերների տաղավարներից))

Իսկ ինչ է կոչվում ձեր գուռու՝ Նիկոլ Փաշինյանի մեծաթիվ թիկնազորով, ավտոշարասյունով ու անգամ ավտոբուսներով ոստիկանների ուղեկցությամբ տեղաշարժը, եթե ոչ փախուստ։

Մեծաքանակ թիկնազորը, թույլատրելիից արագ երթևեկելը Նիկոլի կողմից ի՞նչ է, եթե ոչ փախուստ ՀՀ քաղաքացիներից, հայ ժողովրդից։

Երկրորդ ՝ ԱԺ նիստերի դահլիճից ընդդիմությունը չի փախել։ Տեսանյութը հստակ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է հեռանում ԱԺ դահլիճից՝ ընդդիմադիրների՝ «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումների ներքո, իսկ իրեն սպասարնող ուսապարները անճարությունից ծափահարում էին, փորձելով խլացնել ընդիմության ՝《նիկոլ դավաճան》վանկարկումները։

Ընդդիմադիր պատգամավորները նախկինում էլ երբեք չեն լքել ԱԺ նիստերի դահլիճը, ընդհակառակը, նրանց ՊՊԾ աշխատակիցները Ալեն Սիմոնյանի հրամանով ուժով հեռացրել են ամբիոնից։

Արմեն Աշոտյանն ինքը բազմիցս Նիկոլ Փաշինյանին հրավիրել է բանավեճի, սակայն արձագանք չի եղել։

Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի ուսապարկերի հետ բանավիճելուն, ապա արձանագրենք, որ կատարածուների հետ չեն բանավիճում»։