Դեմիրճյան փողոցում ցուցարարների ու ոստիկանության միջև հրմշտոց տեղի ունեցավ, ապա ընդդիմության երթը շարունակվեց

ԱԺ նիստի ավարտից հետո ոստիկանությունը փակել էր Դեմիրճյան փողոցը, սակայն հրմշտոցից հետո փողոցը բացվեց և ցուցարարները Դեմիրճյան փողոցով հասան կառավարական ամառանոցների մոտ: Այստեղ երթը կանգ առավ: Կառավարական ամառանոցների մուտքի մոտ բազմաթիվ ոստիկաններ էին հավաքված։

Այստեղ ելույթ ունեցավ ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ հայտարարելով, որ  «Ողջ պետական համակարգը պաշտպանում է մեկ խելագարի անվտանգություն»։

Ավելի ուշ ընդդիմադիրները շարունակեցին երթը։