Այսօր՝ ժամը 15․30-ին Ֆրանսիայի հրապարակում՝ Նիկոլի հրաժարականի պահանջով

Մայիսի 4-ին, վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները։

Ինչպես երեկ երեկոյան Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը, այսօր ժամը 12․00-14․00-ը շարունակվելու են բողոքի ակցիաները՝ փակվելու են ճանապարհներ ու  շրջափակելու են փողոցներ։

Այնուհետև ժամը 15․30-ին, կրկին նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։
Ժամի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ վաղը ԱԺ-ում տեղի է ունենալու Կառավարության հետ հարց ու պատասխան։ Ինչպես տեղեկացրեց Սաղաթելյանը,  ժամը 16․00-ին Փաշինյանը լինելու է ԱԺ-ում։

«Մենք պետք է ժամը15․30-ին լինենք այս հրապարակում՝ իր հրաժարականի պահանջը ներկայացնելու համար»,- ասել էր նա և միաժամանակ՝ կոչ արել շարունակել գործադուլներն ու  դասադուլները։