«Դասադուլ», «Առանց Նիկոլ Հայաստան»․ ակցիա՝ Երևանի մանկավարժական համալսարանում

Երևանի բուհերում երիտասարդները իրազեկման ակցիաներ են իրականացնում։ Մի խումբ երիտասարդներ փորձել են ակցիա իրականացնել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի շենքում։

«Դասադուլ», «Առանց Նիկոլ Հայաստան» էին վանկարկում ակցիա իրականացնող երիտասարդները, սակայն ոստիկանները նրանց ուժով դուրս հանեցին համալսարանից։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում։