Պաշտպանության նախարարությունը՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության վերաբերյալ
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը` իբր ապրիլի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների, մասնավորապես` հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածք մուտք գործելու փորձի վերաբերյալ, որևէ կապ չունի իրականության հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Ավելի վաղ Ադրբեջանի սահմանային պետական ծառայությանը հայտնել էր, թե, իբր, ապրիլի 23-ին, ժամը18:00-ի մոտակայքում ՀՀ ԶՈՒ-ի ստորաբաժանումը փորձել է Զանգելանի (Ադրբեջանի տիրապետության տակ անցած Կովսականի) հատվածում հատել հայ-ադրբեջանական սահմանը։ Այդ փորձը, ըստ սահմապահ ծառայության, կանխվել էր։

