Ջահերթն Արցախում (լուսանկարներ)

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, մատուցված հոգեհանգստյան կարգից հետո տեղի է ունեցել ջահերով երթ` դեպի մայրաքաղաքի`

Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող Զանգակատուն-հուշահամալիր։

«Զարթի՛ր, լա՛ո» խորագրով երթին մասնակցել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևոր ու աշխարհիկ դասի ներկայացուցիչներ։

Ջահերթին մասնակցել են նաև ՆԳ նախարարության ծառայողները` նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ։

Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հնչել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող ելույթներ, միասնության ու պահանջատեր լինելու կոչեր, որոնց էլ հաջորդել է Արցախի պետական կամերային երգչախմբի կատարումները։