Կենտրոնի բաժնում 4 ձերբակալված քաղաքացի կա․ Մելիքյան

Կենտրոնի բաժնում՝ 4 ձերբակալված քաղաքացի։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ըստ բաժնի պատասխանատու աշխատակիցների՝ նրանց բռնել են ավանդական՝ «ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածով (ՎԻՎՕ 182 հոդված)։ Սպասում ենք, թե երբ կավարտեն թղթաբանությունը։

Բռնված քաղաքացիներից մեկը նշեց, որ ոստիկանական մեքենայի մեջ, մինչև բաժին հասցնելը, կարմիր բերետները ձեռքերով շարունակաբար հարվածներ են հասցրել իր գլխին»,- գրել է Մելիքյանը։