ՔՊ պատգամավորներն առանց ընդդիմության մի շարք փոփոխություններ հաստատեցին գործող օրենքներում

Ազգային ժողովի ապրիլի 12-ի նիստին պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ մի շարք օրենսդրական փոփոխություններ են հաստատել գործող օրենքներում։

Մասնավորապես.

Վարչական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Ազգային ժողովի կանոնակարգ» (Սահմանադրական օրենք) օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Խորհրդարանականները նաև առաջին ընթերցմամբ մի շարք այլ օրինագծեր են հաստատել։

Դրանց թվում են.

«Ազգային ժողովի կանոնակարգ» (Սահմանադրական օրենք) օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

«Պետական ​​կենսաթոշակների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծների փաթեթը,

«Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,

«Մոլախաղերի, առցանց ռեժիմով ինտերնետ խաղերի և խաղատների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Պատգամավորները նաև մի շարք համաձայնագրեր են վավերացրել։ Դրանց թվում են.

«Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) կապի համակարգի մասին» համաձայնագրի վավերացումը,

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների, բոյկոտել է Ազգային ժողովի հերթական քառօրյա լիագումար նիստերը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ ընդդիմությունն այս շաբաթ նիստերին չի մասնակցելու: «Մենք գնալու ենք Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջաններ»,- պարզաբանել էր ընդդիմադիրը։