Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ օրվա ամփոփ. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ օրվա (11.04.2022թ.) կարևոր իրադարձությունները

Ռազմական իրադրություն

  • ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ՌԴ ԶՈՒ-ն «Калибр» հրթիռներով ոչնչացրել է С-300 զենիթահրթիռային դիվիզիոնի տեխնիկա, որը մատակարարվել էր Եվրոպայից։ Խերսոնի մարզում հրազենով խոցվել է ուկրաինական Ми-24 ռազմական ուղղաթիռ։ Վելիկայա Նովոսյոլովկա բնակավայրի շրջանում հրթիռներով ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ նորոգման բազա, այդ թվում նաև Бук-М1 զենիթահրթիռային համալիրներ։ Ռուսական ՀՕՊ միջոցները Իզյում բնակավայրի շրջանում խոցել են ուկրաինական երկու Су-25 ինքնաթիռ։ С-300 դիվիզիոնի տեխնիկայի խոցման ժամանակ ոչնչացվել է ուկրաինական զինուժի անձնակազմի մինչև 25 անդամ։ ՌԴ ԶՈւ բարձր ճշգրտության զենքով Դոնբասում ոչնչացվել է 9 տանկ, 5 ինքնագնաց «Акация» հաուբից, համազարկային կրակի «Град» ռեակտիվ 5 համակարգ և ավելի քան 60 ազգայնական։
  • Ղրիմի հյուսիսում գտնվող Տավիչևսկի գյուղում խոցվել է ուկրաինական անօդաչու։ Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները։ Պատահարի հետևանքով վնասվել է երկու մասնավոր տուն։ Բնակիչներից որևէ մեկը չի տուժել։
  • ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ ուկրաինական իշխանությունները Սումիի մարզում, Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ղեկավարությամբ, «նոր սուտ բեմադրական սադրանքներ» են պատրաստում։
  • Բելառուսցի սահմանապահները հայտարարել են, որ լեհական ուժայինները կրակ են բացել բելառուսական Պեսչատկա անցակետի ուղղությամբ։
  • ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է «Աջ սեկտորի» գրոհայինների ճամբարը։ Դոնեցկի մարզում «Կինժալ» հրթիռի օգնությամբ ոչնչացվել է Դոնբասում ուկրաինական զորքերի խմբավորման լավ պաշտպանված հրամանատարական կետը, «Точка-У»-երի արձակման կկայաններն ու քողարկված սպառազինությունները: Օրվա ընթացքում ռուսական ավիացիան Ուկրաինայի 42 ռազմական օբյեկտ է խոցել, Դնեպրոպետրովսկի մարզի հակաօդային պաշտպանության միջոցները օդում խոցել են Ուկրաինայի Սու-27 կործանիչը: Ընդամենը հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել են 130 Ինքնաթիռ, 99 ուղղաթիռ, 243 ԶՀՀ, 441 անօդաչու սարք, 2132 տանկ, 241 ռադիոտեղորոշիչ կայանք, 913 դաշտային հրետանային եւ ականանետեր:
  • Ուկրաինայի ՊՆ-ն հայտարարել է, որ Սլոբոժանի ուղղությամբ հակառակորդը շարունակում է մասնակիորեն արգելափակել Խարկով քաղաքը, հրետակոծություններ է իրականացնում համազարկային կրակի, հրետանու և ականանետերի ռեակտիվ համակարգերից: Իզյումի շրջանում ռուսական զորքերը փորձում են պահել այն սահմանները, որոնք ավելի վաղ գրավել էին: Մարիուպոլ քաղաքում հակառակորդը գրոհային գործողություններ է իրականացնում քաղաքի առանձին շրջաններում: Հակառակորդի ստորաբաժանումներում նկատվում են դասալքության դեպքեր: Լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր Դոնեցկ քաղաքի հիվանդանոց են տեղափոխել ավելի քան 1200 զոհ:

Բանակցային գործընթաց

  • Սերգեյ Լավրովը «Россия 24»-ի հարցազրույցում հայտարարել է. «Պատճառներ չեմ տեսնում` չշարունակելու բանակցություններն Ուկրաինայի հետ։ Չնայած նրանք ամեն անգամ երես են թեքում` մերժելով այն, ինչ իրենք են առաջարկել։ Բայց մենք համբերատար և համառ մարդիկ ենք։ Այն, ինչ ասել է Բորելը, էականորեն փոխում է խաղի կանոնները։ Եթե դիվանագիտության ղեկավարն ասում է, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես ռազմական ճանապարհով, նշանակում է` կամ ինչ-որ անձնական բաներ ունի կուտակված, կամ ինչ-որ սխալ բան է ասել, կամ էլ ինչ-որ բան «բլթացրել»»։

Արտաքին քաղաքական իրադրություն

  • Լիտվայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԵՄ երկրներն աշխատում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 6-րդ փաթեթի վրա՝ «նավթային տարբերակով»։
  • Ավստրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կանցլեր Կառլ Նեհամերի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը լրագրողներ չեն լինի։ Մամուլի ասուլիսներ ևս նախատեսված չեն։
  • Եվրամիությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, ռուսական 20 ավիաընկերությունների ներառել է սև ցուցակում, որոնց թվում են նաև Аэрофлот-ը, S7-ը, «Победа»-ն, UTair-ը, Nordwind Airlines-ը, «Уральские авиалинии»-ն։
  • Խորվաթիան արտաքսում է ռուսաստանցի 18 դիվանագետի և Զագրեբում ռուսական դեսպանության վարչատեխնիկական անձնակազմի 6 աշխատակցի։
  • Կանադան պատժամիջոցներ է սահմանել ռուսական պաշտպանական ոլորտի 33 ձեռնարկությունների նկատմամբ։

Ներքաղաքական իրադրություն

  • Ուկրաինա են ժամանել ֆրանսիացի ժանդարմները, որոնք կհետաքննեն ռազմական հանցագործությունները։ Այդ մասին հայտարարել է Կիևում Ֆրանսիայի դեսպան Էթյեն դե Պոնսենը։
  • Խերսոնում ավերվել է «Փառք Ուկրաինային» հուշարձանը, որը տեղադրվել էր 2016 թվականին։ Այն Եվրամայդանի ժամանակ զոհված անձանց լուսանկարներով հուշարձան է, որի մոտ ծածանվում էր Եվրամիության դրոշը։

Միջազգային մամուլ

  • «Kronen Zeitung» ավստրիական պարբերականն անդրարարձել է Ավստրիայի կանցլերի և ՌԴ նախագահի հանդիպմանն ու գրել. «Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը։ Նրա խոսքով՝ դա «ոչ բարեկամական այց» էր, հանդիպումը «շատ կոշտ էր», բաց և ուղիղ։ Մասնավորապես, կանցլերը փորձել է հասկացնել, որ «պատերազմը պետք է դադարեցվի, որովհետև պատերազմում կան միայն երկու կողմից պարտվածներ»։ Նեհամերը հասկացնել է տվել, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կշարունակվեն և կխստացվեն մինչ այն պահը, քանի դեռ Ուկրաինայում մարդիկ են զոհվում»։