Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը

Եկեղեցին Ծաղկսզարդը նշում է Սուրբ Հարությանը նախորդող կիրակի օրը: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում մարդկանց:

Այս տոնը նաև ժողովրդի մեջ հայտնի է որպես ձմռան հաղթանակի օր, որ հաստատում է գարունը: Բացի այդ, նախկինում եղել է նշանդրեքների օր։ Քանի որ ամբողջ պահքի ընթացքում նշանադրություններ, ամուսնություններ տեղի չէի ունենում, այս օրը միակն էր, որ նշանախոսություններ էին տեղի ունենում: