Ադրբեջանում զորամասերի մարտական պատրաստվածության ստուգում է իրականացվել Հայաստանի և Արցախ հետ սահմանին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ստուգել է ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը Հայաստանի և Արցախի հետ սահմանին։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ այդ երկրի պաշտպանության նախարարության ղեկավարությունը ստուգումներ է ացկացրել Քարվաճառում և Լաչինում տեղակայված մի շարք մարտական դիրքերում։
Հակառակորդի ՊՆ ղեկավարը մարտական հերթապահության կազմակերպման և զորքերի մարտունակության հետագա բարձրացմանն ուղղված կոնկրետ առաջադրանքներ է տվել պաշտոնյաներին:
Այնուհետև նախարարը ստուգել է նոր ռազմական օբյեկտները։