Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է ՌԴ ՊՆ-ին․ ադրբեջանական զորքերը դուրս չեն բերվել Փարուխից

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զորքերը դուրս չի բերել Լեռնային Ղարաբաղի Փարուխ գյուղից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ ՊՆ-ն տարածել էր հաղորդագրություն, ըստ որի բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տարածքից։