Մարտի 17-ին առաջին ատյանի դատարանը քննելու է Գառնիկ Իսագուլյանի խափանման միջոց կալանքի իրավաչափության հարցը

Հարգելի համակիրներ,

Սույն թվականի մարտի 17-ին, ժամը 13։00 Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (ք․ Երևան, Արշակունյաց 24/1՝ Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ)՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ քննելու է Գառնիկ Իսագուլյանի խափանման միջոց կալանքի իրավաչափության հարցը։

Տեղեկացնում ենք ձեզ, որ նիստը ԴՌՆԲԱՑ է, և ցանկության դեպքում կարող եք ՄԱՍՆԱԿՑԵԼ՝ ի պաշտպանություն Գառնիկ Իսագուլյանի և ի նշան մեր միասնականության և արդարադատության հաղթանակման։

Հ.Գ. Խնդրում ենք ձեզ հետ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։