Ինչ հարցեր են քննարկվելու Լավրով-Չավուշօղլու հանդիպման ժամանակ. մանրամասներ

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն մարտի 16-ին Մոսկվայում կքննարկեն առևտրատնտեսական համագործակցության զարգացումը պատժամիջոցների ճնշման աճի պայմաններում, տեղեկանում ենք Ռուսաստանի ԱԳՆ-ից:

«Հանդիպման ընթացքում լուրջ ուշադրություն կդարձվի խստացող պատժամիջոցների պայմաններում երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերի քննարկմանը, փոխգործակցության ոլորտում նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի ոլորտում»,–ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ 2020 թվականի համեմատ, 2021 թվականին ռուս-թուրքական առևտրի շրջանառությունն աճել է 57 տոկոսով (մինչև 33 մլրդ դոլար):

«Բանակցություններում արծարծվելու է այնպիսի փոխշահավետ նախագծերում համատեղ աշխատանքը, ինչպիսիք են «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցումը և «Թուրքական հոսք» գազատարի շահագործումը»,–նշված է հայտարարության մեջ։

Նախարարները կանդրադառնան նաև Թուրքիայում ռուսաստանցիների համալիր անվտանգության ապահովման թեմաներին. 2021 թվականին թուրքական առողջարաններ են այցելել Ռուսաստանի ավելի քան 4 միլիոն քաղաքացիներ: