Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում չի լինելու․ Արցախի ՆԳՆ

Համացանցում շրջանառվող և տարածվող նորությունը՝ թե իբր Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում է լինելու, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը։

«Խնդրում և հորդորում ենք խուսափել կեղծ տեղեկություններից և խուճապի չմատնվել:

Միաժամանակ հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,-ասված է հաղորդագրության մեջ: