Հերթական կապիտուլյացիա՞, թե խաղաղության պայմանագիր

Շատ տարօրինակ (մեղմ ասած) հայտարարություն է հրապարակել ՀՀ ԱԳՆ-ը։

Եվ այսպես…

Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին (??? այդ ինչ առաջարկների մասին է խոսքը) և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։

Այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ադրբեջանամետ տեսլականի ներքո փորձում են ամեն գնով «բարելավել» հարաբերությունները հայասպան ֆաշիստական Ադրբեջանի հետ, հայտնի է արդեն բոլորին։

Սակայն այստեղ շատ կարևոր է ստանալ այս իշխանություններից պարզաբանում  երկու հանգամանքի շուրջ, որոնք շատ հստակ ցույց կտան թե ինչ «խաղ են» փորձում այս անգամ խաղալ մեր գլխին իբր «ժողովրդի իշխանությունները»։

1-Նախատեսվո՞ւմ է արդյոք Հայաստանի Հանրապետության կողմից ենթադրվող բանակցությունների ընթացքում առաջ քաշել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման հարցը+Արցախի Հանրապետության լիարժեք անկախության հարցը։

2-Ենթադրո՞ւմ է արդյոք այս փաստաթուղթի շուրջ բանակցությունների ժամանակ, որ Հայաստանը պարտավորվում է պաշտոնապես ընդունել (մոռանալ) երկրորդ արցախյան պատերազմի հետևանքները։

Ես, իհարկե, գրեթե համոզված եմ՝ ինչ պատասխան մենք կլսենք (եթե իհարկե սրանք այդքան «դուխ» կունենան ճշմարտությունը ասել), սակայն միանգամից ընդգծեմ, որ ըստ երեկույթին ՀՀ իշխանությունները նախապատրաստում են իրավական հող՝ «խաղաղություն պայմանագրի» շղարշի տակ ամրագրել Հայաստանի լիարժեք կապիտուլյացիան (ինչը միջնաժամկետ առումով կնշանակի  Հայաստանի տարածքների զիջումը թուրք-ադրբեջանական տանդեմին և ի վերջո Հայաստանի մասնատումը ըստ թուրք-ադրբեջանական  տեսլականի) և Արցախի Հանրապետության իրավական և ֆիզիկական ոչնչացումը։

Սա ինչ-որ «վախենալու» սցենարներ չեն, սա այն իրողությունն է, որին մեզ բերում է այս իշխանությունները։

Եթե կան կասկածներ, ապա պարզապես լսեք իշխանամետ պատգամավորների կամ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները վերջին մեկ տարվա ընթացքում։

Հետաքրքիր է՝ ինչ են զգում այն մարդիկ որոնց այս իշխանավորները կոպիտ  ասած «գցեցին» և խաբեցին։

Հիմա ինչ…Ապագա Կա*

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից