Ուկրաինայի նախագահն առաջին անգամ հրապարակել է ուկրաինական կողմի զոհերի թիվը

Վլադիմիր Զելենսկին հերթական մամուլի ասուլիսն է անցկացրել արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար. Այս մասին հայտնում է Ukraine.segodnya կայքը։

Ուկրաինայի նախագահն ասուլիսում առաջին անգամ հրապարակել է ուկրաինական կողմի զոհերի թիվը. «Մենք ունենք մոտ 1300 զոհված զինվորական»։

Անդրադառնալով բանակցություններին՝ Զելենսկին նշել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին։ Նա Իսրայելի վարչապետին առաջարկել է դրանք անցկացնել Երուսաղեմում։