Եթե չլինի Արցախ, չի լինելու Հայաստան, սա լավ իմացեք սիրելի շարքային քաղաքացիներ և մի տրվեք օտար փողեր սնվող կուսակցությունների, կազմակերպությունների ինֆորմացիոն տեռորին

Արցախում մարդասիրական աղետ է այլևս։ Հիվանդանոցները, առողջական կենտրոնները և այլ մարդասիրական կենտրոններ զրկված են ջեռուցումից, քանի որ գազ չկա։ Բազմաբնակարաններում ապրող մարդիկ տաք ջրի հնարավորությունից են զրկված, որը պետք է ապահովի կենցաղային մինիմալ անհրաժեշտություն։

Հայաստանում կարծես թե սրա մասին չեն խոսում, ավելի շատ անհանգստացած են ռուս-ուկրաինականով ու ամեն մի քաղաքական թիմ, կառույց, կամ պարզապես գրանտներով սնվող կազմակերպություն սրան-նրան բալետ անելով է զբաղված, իսկ իրենց թելը չթելողներին էլ սրա նրա գործակալ են հանում։

Արցախը Հայաստանի ապագան է։ Եթե չլինի Արցախ, չի լինելու Հայաստան, սա լավ իմացեք սիրելի շարքային քաղաքացիներ և մի տրվեք օտար փողեր սնվող կուսակցությունների, կազմակերպությունների ինֆորմացիոն տեռորին, զբաղվենք ու պահանջենք զբաղվեն մեր գործերով․․․

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից