Էրդողանն ու Ալիևը հերթական անգամ խոսել են «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին

Անկարայում ավարտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տևել է 4 ժամից ավելի։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։

Էրդողանն ու Ալիևն ընդգծել են, որ Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացմամբ Ադբեջանի ու Թուրքիայի եղբայրական, բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները նոր մակարդակի են հասել։

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման, հայտարարել են, թե «Զանգեզուրի միջանցքի» «բացումը» նոր հեռանկարներ է ստեղծում տարածաշրջանի համար, այս համատեքստում Էրդողանն ու Ալիևը կարևորել են նաև Կարս-Նախիջևան երկաթուղու անցկացումը։