Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարը մեկնել է Բաքու

ԻԻՀ ճանապարհների ու քաղաքաշինության նախարար և Իրան-Ադրբեջան համատեղ հանձնաժողովի նախագահ Ռոստամ Ղասեմին մեկնել է Բաքու՝ մասնակցելու հանձնաժողովի 15-րդ նստաշրջանին և քննարկելու երկկողմ համագործակցությունների ընդլայնման հետ կապված հարցեր, գրում է ParsToday-ը։

Այցի ընթացքում Ռոստամ Ղասեմին ադրբեջանցի պաշտոնյաների հետ կքննարկի երկու երկրների առևտրափոխանակումների ծավալի մեծացման հետ կապված հարցեր:

Վերջին 8 ամիսների ընթացքում Իրանի ու Ադրբեջանի առևտրափոխանակումների խավալը հասել է 300 մլն դոլարի, որից 252 մլն դոլարը կազմում են դեպի Ադրբեջան արտահանումները, 290 մլն դոլարը՝ ներկրումները:

Ղասեմին արդբեջանցի պաշտոնյաների հետ կքննարկի նաև երկու երկրների միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության բարելավումն ավելի քան 70 հազար բեռնատարներով երթևեկության ավելացման շնորհիվ, ինչպես նաև կծանոթանա Աստարաչայ կամրջի կառուցման ընթացքին, կայցելի Աստարայի երկաթուղային բեռնափաթափման բաժին և կծանոթանա Հյուսիս-Հարավ միջանցքի մի հատվածը կազմող Ռաշտ-Աստարա երկաթուղու նախագծին: