Մարիուպոլում ծննդատունն օգտագործվել է որպես «Ազով» գումարտակի բազա․ Սերգեյ Լավրով
Ռուսաստանը մի քանի օր առաջ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստին տեղեկացրել է, որ Մարիուպոլի ծննդատունն օգտագործվել է որպես «Ազով» գումարտակի բազա։ Ուկրաինացի ծայրահեղ ազգայնականներն այնտեղից հանել էին անձնակազմն ու ծննդկաններին։
Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ուկրաինայի և Թուրքիայի պաշտոնակիցների հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
«Առաջին անգամը չէ, որ պաթետիկ ճչոցներ ենք լսում այսպես կոչված վայրագությունների մասին, որոնք իրականացնում են ռուսական զինված ուժերը։ 3 օր առաջ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստին մեր պատվիրակությունը տեղեկացրել է, որ այդ ծննդատունը վաղուց գրավված էր եղել «Ազով» գումարտակի և այլ ծայրահեղականների կողմից, որոնք հեռացրել էին ծննդականներին, բուժքույրերին ու ամբողջ անձնակազմը։ Այդ տվյալները ներկայացվել էին 3 օր առաջ, այնպես որ, ինքներդ եզրակացրեք, թե ինչպես է ողջ աշխարհում մանիպուլացվում հանրային կարծիքը։
Նա հավելել է, որ արևմտյան լրատվամիջոցները զգացմունքային նյութեր են պատրաստում ավերված ծննդատան մասին, սակայն նրանք օբյեկտիվ չեն։