Ադրբեջանը Խնուշինակ գյուղի ուղղությամբ արձակել է 4 ական. Արցախի ՊՆ

Մարտի 9-ին ժամը 14։00֊14։30  սահմաններում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը  խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ արձակվել է 4 հատ ական։ Հայկական կողմից տուժածներ չկան։