Քադիրովը Զելենսկուն առաջարկել է բանակցել՝ խոստանալով «ամեն ինչ կես ժամում լուծել և ավարտել պատերազմը»

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկել է բանակցություններ վարել՝ խոստանալով, որ «ամեն ինչ կես ժամում կլուծեն»։

«Պարո՛ն Զելենսկի, եկեք մի՛ փորձեք դուրս գալ նախագահի վրա և բանակցել նրա հետ։ Խնդրեք նախագահին ինձ նշանակել բանակցող: Մենք իրար հետ այս ամենը կլուծենք կես ժամում։ Սա կլինի պատերազմի ավարտը»,- ասել է Քադիրովը Թելեգրամի իր ալիքում հրապարակված ձայնային հաղորդագրության մեջ։

Հանրապետության ղեկավարը նաև խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կարգադրել ռուս զինվորականներին գրավել Խարկովն ու Կիևը։