Կան ստորաբաժանումներ, որտեղ աշխատող չունենք. Քրիստինե Գրիգորյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ՝ ամսի 23-ի դրությամբ 20-ից ավելի աշխատողներ իրենց դիմումների համաձայն ազատվել են պաշտոններից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

«Կարևորագույն ստորաբաժանումներ ունենք, որտեղ ուղղակի աշխատող չունենք», – ասաց պաշտպանը։

Գրիգորյանը սա որպես սաբոտաժ չի գնահատում, քանի որ աշխատանքից ազատվող որոշ աշխատակիցների հետ հնարավորություն ունեցել է խոսելու։

«Նրանք տարբեր անձնական պատճառներ են նշել, ես հարգանքով եմ մոտենում», – ասաց Գրիգորյանը: