«Բոինգը» դադարեցրել է ռուսական ավիաընկերությունների սպասարկումն ու տեխնիկական աջակցությունը

«Բոինգը» դադարեցրել է ռուսական ավիաընկերությունների տեխնիկական աջակցությունը, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք կասեցրել ենք ռուսական ավիաընկերությունների պահեստամասերի, տեխնիկական սպասարկման և տեխնիկական աջակցության տրամադրումը»,- ասված է հաղորդագրությունում։

Ընկերությունը նշել է, որ Մոսկվայում հիմնական գործողությունները դադարեցված են։

Հավելվում է նաև, որ Կիևում գրասենյակը ժամանակավորապես փակ է։