ԵՄ պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Ռուստամ Մուրադովը

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, գործարարների, լրագրողների դեմ։

Այսպես, պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոյի, շինարարության նախարար Իրեկ Ֆայզուլինի, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի, Դաշնության խորհրդի առաջին փոխխոսնակ Անդրեյ Տուրչակի նկատմամբ:

Նոր պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են նաև «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, «Տրանսնեֆտի» ղեկավար Նիկոլայ Տոկարևը, «Պրոմսվյազբանկի» ղեկավար Պյոտր Ֆրադկովը, գործարարներ Ալիշեր Ուսմանովը, Պյոտր Ավենը, Միխայիլ Ֆրիդմանը, Ալեքսանդր Պոնոմարենկոն, Գենադի Տիմչենկոն, Ալեքսեյ Մորդաշովը:

Պատժամիջոցների տակ են հայտնվել Սևծովյան նավատորմի հրամանատարի առաջին տեղակալ Սերգեյ Պինչուկը, Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալներ Ալեքսեյ Ավդեևը և Ռուստամ Մուրադովը։

Բացի այդ, սահմանափակող միջոցներն անդրադարձել են թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինին, կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանին, լրագրողներ Օլգա Սկաբեևային, Մոդեստ Կոլերովին, Ռոման Բաբայանին, Զախար Պրիլեպինին, Անտոն Կրասովսկուն, Արկադի Մամոնտովին: