Ուկրաինայում մարտական ուղղաթիռներ են կիրառվել. ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ուկրաինական տեխնիկայի և ռազմական օբյեկտների ոչնչացման տեսանյութը`հարվածային ուղղաթիռների կիրառմամբ։

Կադրերում երևում են ռուսական Մի-28ՆՄ, Կա-52 և Մի-35, Մի-8 հարվածային ուղղաթիռները։

Տեսագրությունում կարելի է տեսնել այդ ուղղաթիռներից «օդ-ցամաք» հրթիռների արձակումը և հակառակորդի տեխնիկայի և շինությունների խոցումը, այդ թվում` պահեստի նմանվող մի շինության։

Ներկայացվում են նաև ուկրաինացի զինվորականների պարտության արդյունքները՝ ոչնչացված տեխնիկայի բեկորները, այդ թվում, ենթադրաբար, «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային կայանքի։