Ռուսաստանը Մեծ Բրիտանիային սպառնում է պատասխան քայլերով «Աերոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցների համար

Ռոսավիացիան բրիտանական ավիացիոն իշխանություններին ծանուցում է ուղարկել օդային սպասարկման պայմանագրի դրույթները պահպանելու համար՝ զգուշացնելով, որ «Աերոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցներից հետո Մոսկվան կարող է հայելային միջոցներ կիրառել։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հինգշաբթի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Լոնդոնն արգելում է «Աերոֆլոտ»-ի գործունեությունը Միացյալ Թագավորությունում, ինչպես նաև պատժամիջոցներ է սահմանում ռուսական ռազմարդյունաբերական համալիրի մի շարք ձեռնարկությունների դեմ։

«Մեծ Բրիտանիայի ավիացիոն իշխանություններին ծանուցում է ուղարկվել օդային ծառայությունների մասին պայմանագրի դրույթները պահպանելու անհրաժեշտության մասին: Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում հայելային միջոցներ կիրառել միջկառավարական համաձայնագրի դրույթներին համապատասխան՝ հավասարության սկզբունքին համապատասխանելու և նշանակված ավիաընկերությունների համար հավասար իրավունքներ ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռոսավիացիան նշել է, որ միայն փետրվարի 25-ին բրիտանական ավիաընկերությունները պետք է իրականացնեն 70 տարանցիկ թռիչք Ռուսաստանի օդային տարածքում, ինչպես նաև երկու չվերթ Լոնդոն-Մոսկվա երթուղով։