Ռուսները հավանաբար խմել- քնել են, մոռացել են, որ այսօր պետք է Ուկրաինայի վրա հարձակվեն…

Ի՞նչ օր է այսօր: Դե, իհարկե, կասեք` 2022 թվականի փետրվարի 16-ը: Այո, բայց ոչ միայն: Այսօր, ըստ ԱՄՆ-ի, Ռուսաստանը պետք է ներխուժի Ուկրաինա: Դե, օրն արդեն մոտենում է ավարտին, բայց ռուսական ներխուժումը, չգիտես ինչու, դեռ տեղի չի ունենում:

Ռուսները հավանաբար խմել- քնել են, մոռացել են, որ այսօր պետք է Ուկրաինայի վրա հարձակվեն… Դե, իսկ եթե լուրջ, ապա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հիշում եք, հայտնել էր, որ ռուսական ներխուժումն Ուկրաինա կարող է սկսվել այսօր՝ փետրվարի 16-ին։

Փետրվարի 12-ին «Politico» թերթը հղում կատարելով իր աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին դաշնակիցների հետ տեսակոնֆերանսի ռեժիմով վարած բանակցությունների ընթացքում, հղում կատարելով ամերիկյան հետախուզության տվյալների վրա, տեղեկացրել է փետրվարի 16-ին Ուկրաինա ռուսական հնարավոր «ներխուժման» մասին։ Բանակցություններին, որոնց ընթացքում Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ, մասնակցել են ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստան և Ռումինիայի ներկայացուցիչները:

Բացի Բայդենի ասածից, նրա աշխատակազմի մի քանի աղբյուրներ ևս, որպես ՌԴ հարձակման օր, նշել են փետրվարի 16-ը։ Գերմանական հեղինակավոր «Der Spiegel» պարբերականը նույնպես, որպես «ներխուժման» հավանական ժամկետ, նշել է փետրվարի 16-ը։

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ի այսօրվա հրապարակումից, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հիմա էլ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման նոր ժամկետ է հայտարարել «France 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա հայտարարել է այս շաբաթ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից «ռազմական ագրեսիայի» հնարավորության մասին։

Սատանային ծառայող ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարը նույն հարցազրույցում շինծու մտահոգություն է հայտնել, թե Մոսկվան «պատրաստվում է լարել» իրավիճակը Ուկրաինայի հետ սահմանին` այն դեպքում, երբ, դատելով ամենից, հենց Միացյալ Նահանգներն է պատրաստվում, Ուկրաինայի, թերևս նաև Մեծ Բրիտանիայի հետ միասին կամ առանց նրանց, սադրանք իրականացնել Ուկրաինայում, Դոնբասում կամ ռուս- ուկրաինական սահմանին, ինչը Դոնբաս Ուկրաինայի զինված ուժերի ներխուժման կամ ռուս- ուկրաինական լայնածավալ պատերազմի մեկնարկը կհանդիսանա:

«Այս շաբաթ ագրեսիայի սկսումը միանգամայն հնարավոր է, եթե նայեք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայի շրջակա տարածքներում ռուսական զորքերի տեղակայման հետ կապված»,- ասել է Բլինկենը՝ պատասխանելով հեռուստալրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ իշխանությունները կարծո՞ւմ են, որ «ներխուժումը» կարող է տեղի ունենալ չորեքշաբթի՝ փետրվարի 16-ին։

Պետքարտուղարը նաև «մտահոգություն» է հայտնել, որ Մոսկվան «պատրաստվում է լարել» իրավիճակը Ուկրաինայի հետ սահմանին՝ «այնտեղ ավելի ու ավելի շատ ստորաբաժանումներ տեղակայելով»։

Նախ, եթե նույնիսկ ճիշտ է Բլինկենի ասածն Ուկրաինայի շրջակա տարածքներում (նկատի ունի Ուկրաինայի և Ռուսաստանի, ինչպես նաև Ուկրաինայի և Բելառուսի սահմանների մոտ) ռուսական զորքերի տեղակայման, «այնտեղ ավելի ու ավելի շատ ստորաբաժանումներ» տեղակայելու վերաբերյալ, ապա իր ինքնիշխան տարածքում զորավարժությունների անցկացումը, ինչպես նաև զորքերի տեղակայումն ու նրանց շարժը ՌԴ-ի բացառիկ իրավունքն է, որքան էլ այն տհաճ լինի ԱՄՆ-ի, Արևմուտքի և Ուկրաինայի համար:

Ռուսաստանը պարտավոր չէ վերոնշյալ գործողությունների համար նրանցից թույլտվություն խնդրել ու ստանալ կամ այդ կապակցությամբ նրանց հաշվետու լինել: Ռուսաստանի իրավունքն է նաև դաշնակից ու միութենական պետության (Բելառուսի) տարածքում, նրա ԶՈւ-ի հետ միասին, զորավարժությունների անցկացումը: Եթե Բլինկենը կեղծավոր չլիներ և իսկապես մտահոգված լիներ Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակի լարմամբ, ապա այդ մտահոգությունը կհայտներ նաև Դոնբասի հետ Ուկրաինայի շփման գծի երկայնքով Ուկրաինայի բանակի ռազմական տեխնիկայի և զինծառայողների կեսի (շուրջ 125 000) կուտակման ու Դոնբաս ներխուժելու մտադրության կապակցությամբ:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ, «Lenta.ru»-ի տեղեկացմամբ, հայտարարել է, որ Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորավարժությունների անցկացման պատճառն ԱՄՆ-ից Ուկրաինային զենքի լայնածավալ մատակարարումն է: Նա նշել է, որ ԱՄՆ-ն զգալիորեն ընդլայնել է Ուկրաինային զենքի մատակարարումը։ Զախարովայի խոսքով՝ 2022թ. սկզբից Ուկրաինայում վայրէջք է կատարել ավելի քան 40 ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռ, իսկ 2014 թվականից ի վեր ԱՄՆ-ն 2,7 մլրդ դոլար է ծախսել Ուկրաինային ռազմական օգնության վրա։

Դատելով ամենից, ինչպես արդեն նշեցինք, հենց Միացյալ Նահանգներն է պատրաստվում, Ուկրաինայի, թերևս նաև Մեծ Բրիտանիայի հետ միասին կամ առանց նրանց, սադրանք իրականացնել Ուկրաինայում, Դոնբասում կամ ռուս- ուկրաինական սահմանին, և արդեն նույնիսկ մատնում են, թե ինչպես… Մատնողներից մեկն էլ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասն է, որը, «РИА Новости»-ի երեկվա հրապարակման համաձայն, «Sky News»-ին տված հարցազրույցում անհիմն կերպով ասել է.

«Մենք ենթադրում ենք, որ կարող է տեղի ունենալ «գործողություն օտար դրոշի ներքո»… Այն, ինչ մենք ակնկալում ենք, որ տեղի կունենա առաջիկա մի քանի օրերի ընթացքում, դա «օտար դրոշի ներքո գործողության» փորձն է` պատրվակ ստեղծելու և պնդելու, որ ուկրաինացիները հարձակվում են իրենց վրա, որպեսզի ռուսները պատրվակ ունենան Ուկրաինա ներխուժելու համար»:

Ավելի վաղ էլ Միացյալ Նահանգներն էր հայտարարել, թե Ռուսաստանն այս ամսվա ընթացքում կարող է հարձակվել Ուկրաինայի վրա որպես պատրվակ օգտագործելով սադրանք՝ «օտար դրոշի ներքո գործողություն» սեփական ուժերի կամ հարևան երկրի ռուսալեզու բնակիչների դեմ (ԱՄՆ-ը նկատի ունի Դոնբասի բնակչությանը), ընդ որում, հարձակումը սկսելով ավիացիայի կիրառմամբ: Այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, առնվազն ենթադրելու, որ առաջիկա օրերին սադրանքը կարող է իրականացվել ուկրաինական ավիացիայի կիրառմամբ Դոնբասի, ՌԴ-ի կամ, բացառված չէ, Բելառուսի վրա կատարված հարձակմամբ, որը կներկայացվի իբրև ուկրաինական տարբերանշաններով ՌԴ ավիացիայի կողմից կատարված հարձակում: Կարծում ենք, որ դա տեղի կունենա փետրվարի 22-ին, խորհրդանիշները, այդ թվում նաև` թվային, ԱՄՆ-ի ու նրա ետևում կանգնած գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի կողմից կարևորվում են… Հիշում եք 44- օրյա պատերազմից առաջ Լեդի Գագայի տեսահոլովակը…

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն Ուկրաինայում սադրանք նախապատրաստելու մասին այս և այլ հայտարարություններ անվանել է տեղեկատվական պատերազմ:

 

Արթուր Հովհաննիսյան