Իսրայելական գազը հասնելու է Լիբանան

Իսրայելի էներգետիկայի նախարար Կարին Էլհարարը հաստատել է, որ իսրայելական գազը հասնելու է Լիբանան: Իսրայելցի նախարարը Կահիրեում առաջին անգամ մասնակցում էր «EGYPS 2022» («Եգիպտոսի նավթի միջազգային կոնֆերանս») կոնֆերանսին:

Ուշագրավ է, որ այս տեղեկատվությունը հերքվել էր լիբանանյան աղբյուրների կողմից: Իսկ կառավարության պաշտոնական հայտարարության մեջ ասվում էր, որ Լիբանանին «մատակարարվող գազը ոչ թե իսրայելական է, այլ եգիպտական»:

Սակայն կոնֆերանսից հետո տրված մամուլի ասուլիսի ժամանակ Էլհարարը հաստատել է, որ գազը Իսրայելից հասնելու է Եգիպտոս, ապա Հորդանան, իսկ այնտեղից էլ՝ Լիբանան:

«Եգիպտոսը մեր գործընկերն է, մենք նրան գազ ենք վաճառում: Իսկ թե Եգիպտոսն ում կվաճառի, դա ինքն է որոշում»,-ավելացրել է իսրայելցի պաշտոնյան:

 

regionmonitor.com