Ռուսաստանը չի նախատեսում իր դեսպանատունը Կիևից տեղափոխել. աղբյուր

Ռուսաստանը չի պատրաստվում Ուկրաինայում իր դեսպանատունը տեղափոխել Կիևից, հայտնել է «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրը։

«Ոչ, մեր արտասահմանյան առաքելությունները շարունակում են աշխատել»,- ասել է նա՝ հավելելով, որ նման ծրագրեր չկան։

Ավելի վաղ արևմտյան որոշ երկրներ որոշել էին ամբողջությամբ կամ մասնակիորեն տարհանել իրենց դիվանագետներին Կիևից՝ Ուկրաինայում էսկալացիայի սպառնալիքի մասին հայտարարությունների ֆոնին։ Մասնավորապես, նման քայլի են դիմել Միացյալ Թագավորությունն ու ԱՄՆ-ը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դա անվանել է ցուցադրական հիստերիա, որը, իհարկե, ոչ մի հիմք չունի։