Քննարկվել են հայ-լիբանանյան անվտանգային և պաշտպանական հարցերը

Լիբանանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է․

«Ս.թ. փետրվարի 11-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը ռազմական կցորդ գնդապետ Ալեքսան Մուշեղյանի ուղեկցությամբ հանդիպել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Մորիս Սլիմին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան անվտանգային և պաշտպանական երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերը և համագործակցության հեռանկարները»։