Դրանց IQ մաքսիմումը QR կոդն է

Քիչ առաջ ուսապարկերից մեկը ԱԺ ամբիոնից ինձ էր հիշատակում:

Դե, ինչ ասեմ, ավելի լավ ապացույց, որ ՔՊ ֆրակցիայում ինտելեկտուալ առումով պիգմեյները եղանակ են ստեղծում, դժվար էր պատկերացնել:

Պիգմեյ պիտի լինել, որ վիրավորվել «ամազոնուհի» բառից:

Պիգմեյ պիտի լինել, որ չհասկանալ, թե ինչու եմ ես ստացել բժշկական ծառայության փոխգնդապետի կոչումը:

Պիգմեյ պիտի լինել, որ մոռանալ, որ ես, 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից զորակոչվելով բանակ և զորացրվելով հրադադարից ամսուկես հետո, այլևս ծառայած եմ:

Չէ, Մամիջանյան, դրանց IQ-ն անհույս է, դրանց մաքսիմումը QR կոդն է: 

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից