Ջոնսոնը հայտարարել է, որ Լոնդոնը կարող է կործանիչներ և նավեր ուղարկել Հարավարևելյան Եվրոպա
Բրիտանական կառավարությունն ուսումնասիրում է «Թայֆուն» կործանիչներ և ռազմանավեր հարավարևելյան Եվրոպա ուղարկելու հնարավորությունը՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պաշտպանելու համար: Այս մասին ասվում է երկուշաբթի երեկոյան «Թայմս» թերթի կայքում հրապարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հեղինակային հոդվածում։ Գրում է ՏԱՍՍ-ը:
«Միացյալ Թագավորությունը պատրաստվում է ուժեղացնել Մեծ Բրիտանիայի գլխավորած ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակը, որը տեղակայված է Էստոնիայում: Մենք նաև կավելացնենք մեր ներդրումը Միացյալ Էքսպեդիցիոն ուժերի զորավարժություններին, որը բրիտանական ղեկավարությամբ միավորում է, որում ներառում է ստորաբաժանումներ սկանդինավյան և հյուսիսային Եվրոպայի տասը երկրներից: Մենք դիտարկում ենք «Թայֆուն» կործանիչներ և Թագավորական նավատորմի նավերի տեղակայումը Հարավարևելյան Եվրոպան պաշտպանելու համար»,- գրել է Ջոնսոնը՝ բացատրելով, որ նման քայլերը կապված են Ռուսաստանի՝ իբր ծրագրված Ուկրաինա «ներխուժման» հետ։