Երևանի «Ալաշկերտը» Թուրքիայո՞ւմ է

Պարզվում է՝ Երևանի «Ալաշկերտը» ուսումնամարզական հավաք է անցկացնում Անթալիայում: Ըստ ամենայնի, թիմը փետրվարի 2-ից մեկնել է երկշաբաթյա հավաքի, թեև այդ մասին որևէ պաշտոնական հրապարակում չի արել: Այս մասին գրում է «Արմսպորտը» 

Եվ այսօր, Խարկովի «Մետալիստ 1925» թիմն իր պաշտոնական կայքում հաղորդագրություն է տարածել առաջիկա ստուգողական խաղերի վերաբերյալ: Ուկրաինական ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ՝ փետրվարի 14-ին «Մետալիստ 1925»-ը ստուգողական խաղ կանցկացնի հենց Հայաստանի չեմպիոնի՝ «Ալաշկերտի» հետ:

Սոց.ցանցերում ակտիվ հրապարակումներ է անում միայն «Ալաշկերտի» բրազիլացի պաշտպան Խամես Նևեսը՝ նշելով նաև գտնվելու վայրը՝ Բելեկ, Թուրքիա. 

Երևանյան ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում վերջին շրջանում հրապարակումներ են արվում միայն տրանսֆերների վերաբերյալ. վերջինը՝ հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի վերաբերյալ՝ փետրվարի 5-ին: