Պուտինը չի համաձայնել Մակրոնի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի համաձայնել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի դիրքորոշման հետ, թե ՌԴ-ը խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ նշելով, որ իշխանությունն այնտեղ զավթվել է ուժով, Մոսկվան ստիպված է եղել պաշտպանել ղրիմցիներին։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Պարոն նախագահը՝ Էմմանուելը, հավանաբար, ինձ վրա չի բարկանա, զրույցի ընթացքում ասել է․ դե դուք ինքներդ եք խախտել տարածքային ամբողջականությունը, որոշակի պարտավորություններ եք ստանձնել՝ սկսած 1975 թվականից, Հելսինկյան ակտից և այլն, վերջին փաստաթուղթն ընդունվել է 2010 թվականին Աստանայում, որտեղ խոսում են բոլորի անվտանգության մասին, չես կարող ստեղծել անվտանգ պայմաններ՝ խախտելով ուրիշների անվտանգությունը, բայց չէ՞որ ինքներդ եք խախտել տարածքային ամբողջականությունը, այնպիսի սուր խնդիր է, ինչպես Ուկրաինայինը: Բայց այդպես չէ, կամ բոլորովին այդպես չէ», – ասել է Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Նա հավելել է, որ արևմտյան երկրներն աջակցել են Ուկրաինայում պետական ​​հեղաշրջմանը։

«Մենք Ղրիմում կամ մեկ այլ տեղ ինչ-որ գործողություններ իրականացրե՞լ ենք նորմալ երկրի, նորմալ իշխանությունների հետ… Ոչ, մենք երբեք դա չենք արել, նույնիսկ մեր գլխում այդպիսի միտքը չի ծագել: Իսկ ինչո՞ւ արևմտյան երկրները աջակցեցին հեղաշրջմանը: Այդ պահից սկսած Ուկրաինայում իշխանությունները մեզ համար, իշխանության աղբյուրը պետական ​​հեղաշրջումն է, և ոչ թե ժողովրդի կամքը։ Այո, իհարկե, հետագա կրկնություններ, այնտեղ ընտրություններ, վերընտրություններ։ Բայց ի սկզբանե իշխանությունը զավթվեց ուժով, զենքով, արյունով։ Այս պայմաններում մենք ստիպված եղանք պարզապես պաշտպանել մարդկանց, ովքեր, ասենք, ապրում են Ղրիմում»,- ընդգծել է Պուտինը։