Առանց Հայաստանի կողմից Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու՝ չպետք է հարաբերություններ հաստատել. թուրք կուսակցապետ

Թուրքիայի «Ճշմարիտ ուղի» կուսակցության նախագահ Չեթին Օզաչըքգյոզը հայ–թուրքական հարաբերությունների հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել։

Թուրքական Anadolugazete–ի փոխանցմամբ՝ «Ճշմարիտ ուղի» կուսակցության  Չեթին Օզաչըքգյուզը նշել է, թե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստության մեջ է։

Նա պնդել է, թե առանց Հայաստանի կողմից Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու՝ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը Թուրքիայի հայրենասիրությանը դեմ է, և Թուրքիայի ԱԳՆ-ը պետք է սա լավ քննարկի։