Թուրքիան Վրաստանի բանակին երկու տրակտոր և 13 պիկապ է նվիրել

Թուրքիան Վրաստանի բանակին երկու տրակտոր և 13 պիկապ է նվիրել։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին գրել է Anadolu լրատվական գործակալությունը: Ըստ հրապարակման՝ տեխնիկայի հանձնման արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը Թբիլիսիի մերձակայքում գտնվող զորամասում։

Ներկա էին թուրք և վրացի բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Վրաստանում Թուրքիայի դեսպան Չերեն Յազգանը, գնդապետ Բուրաք Ալթիները, Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդը և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։

Բուրչուլաձեն ընդգծել է, որ Թուրքիան ակտիվորեն և համակարգված կերպով նպաստում է երկրի զինված ուժերի հզորացմանը, ինչպես նաև վստահեցրել է թուրք հյուրերին, որ վրացական բանակի ինժեներական կորպուսը կօգտագործի Թուրքիայի կողմից նվիրաբերված մեքենաներն ու տեխնիկան։

Բացի տրակտորներից և մեքենաներից, թուրքական նվերը ներառում է տեխնիկաների սպասարկման 18 հավաքածու: