Ո՛չ պատերազմին Ռուսաստանի հետ. ուկրաինացիները դուրս են եկել փողոց՝ Զելենսկուն ուղղված պահանջով

Կիևում Գերագույն Ռադայի պատերի մոտ ցույց է տեղի ունեցել՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց պահանջելով կանխել Ռուսաստանի հետ պատերազմը, գրում է Vesti.ua թերթը։

Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ երկրի ղեկավարության «հնարավոր ռուսական ագրեսիայի» մասին հռետորաբանությունից վախեցած ուկրաինացիները սկսել են սնունդ գնել խանութներից, իսկ տարեցները սկսել են բողոքել վատառողջությունից։

«Մենք ռուս ժողովրդի հետ պատերազմ չենք ուզում, ռուս ժողովուրդը մեզ հետ պատերազմ չի ուզում: Ինչի՞ համար է այս ամենը, պարոն նախագահ»,-ցուցարարները դիմել են Զելենսկուն.

Բացի այդ, ցուցարարների ձեռքին պաստառներ են եղել Զելենսկու հասցեին` «Հերիք է նվնվաք» և «Դադարեցրեք ժողովրդին ծաղրել»։

Կիևը և արևմտյան քաղաքական գործիչները վերջին ամիսներին պնդում են, որ Ռուսաստանը զորքեր է կուտակել Ուկրաինայի հետ սահմանին: Ինչպես ընդգծվել է Կրեմլում, զինված ուժերը շարժվում են իրենց տարածքում, դա ոչ մեկին չի սպառնում և չպետք է անհանգստացնի որևէ մեկին։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

ՌԴ ԱԳՆ-ը պարզաբանել է, որ «ռուսական ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես սահմանամերձ շրջաններում Հյուսիսատլանտյան դաշինքի կոնտինգենտի ստեղծման պատրվակ, և նման մեղադրանքները և՛ ծիծաղելի են, և՛ վտանգավոր։