ԱԺ-ը շարունակում է իր աշխատանքը․ ՈՒՂԻՂ

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 21-ին շարունակում է իր հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

Նախօրեին ԱԺ-ը քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Այդ պաշտոնում առաջարկվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) և Արթուր Մանուկյանի թեկնածությունները:

Հակոբ Մովսեսը երեկ պատասխանել է պատգամավորների հարցերին, իսկ Արթուր Մանուկյանի թեկնածության քննարկումը շարունակվում է այսօր:

Նիստերի օրակարգում ընդգրկված Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություն հարցը դեռ չի քննարկվել ԱԺ-ում:

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի  թեկնածությունը: